Հոդված 21. Քրեական գործերում միջազգային համագործակցությունը
Հոդված 21. Քրեական գործերում միջազգային համագործակցությունը
1. Կողմերը համագործակցում են միմյանց հետ, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և միասնական ու փոխադարձության հիմքով ընդունված օրենսդրության և իրենց ներպետական իրավունքի հիման վրա միջազգային և տարածաշրջանային համապատասխան կիրառելի փաստաթղթերի և համաձայնեցված պայմանավորվածությունների համաձայն, սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունների մասով իրականացվող հետաքննությունների և դատական վարույթների նպատակով, ներառյալ՝ առգրավման ու բռնագրավման մասով:
2. Կողմերը հնարավորինս սերտորեն համագործակցում են միմյանց հետ՝ սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերում հանձնման և փոխադարձ իրավական օգնության մասին համապատասխան կիրառելի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ պայմանագրերի համաձայն:
3. Եթե Կողմերից մեկը, որը քրեական գործերում հանձնումը կամ փոխադարձ իրավական օգնությունը պայմանավորում է համապատասխան պայմանագրի առկայության պահանջով, ստանում է հարցում քրեական գործերում հանձնման և փոխադարձ իրավական օգնության համար մեկ այլ Կողմի կողմից, որի հետ ինքը չունի այդպիսի պայմանագիր, ապա առաջին Կողմը կարող է, գործելով միջազգային իրավունքի ներքո ստանձնած իր պարտավորություններին համապատասխան և պահպանելով հարցում ներկայացրած Կողմի օրենքով նախատեսված պայմանները, սույն Կոնվենցիան դիտարկել որպես իրավական հիմք Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների մասով հանձնում իրականացնելու կամ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու համար: