Հոդված 27. Փոփոխությունները
Հոդված 27. Փոփոխությունները
1. Կողմերից մեկի ներկայացրած՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկ ներկայացվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և վերջինիս կողմից ուղարկվում է մյուս Կողմերին, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը կամ Եվրոպայի խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեն, Եվրոպական միությանը և ցանկացած այլ պետության, որին առաջարկվել է ստորագրել սույն Կոնվենցիան:
2. Կողմերից մեկի առաջարկած ցանկացած փոփոխություն ներկայացվում է Հանցագործությունների հարցերով զբաղվող եվրոպական կոմիտե, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի՝ համապատասխան այլ միջկառավարական կամ գիտական կոմիտեներ, որոնք Կողմերի կոմիտեին եզրակացություն են ներկայացնում առաջարկված փոփոխության վերաբերյալ:
3. Նախարարների կոմիտեն, ուսումնասիրելով առաջարկված փոփոխությունը և Կողմերի կոմիտեի եզրակացությունը, կարող է ընդունել փոփոխությունը:
4. Սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան` Նախարարների կոմիտեի ընդունած ցանկացած փոփոխության տեքստ ներկայացվում է Կողմերին, որպեսզի վերջիններս այն ընդունեն:
5. Սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո մեկ ամիս ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, երբ բոլոր Կողմերը գլխավոր քարտուղարին տեղեկացրել են, որ իրենք ընդունել են այդ փոփոխությունը։
Մաս XI. Եզրափակիչ դրույթներ