Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Կեղծիքների արտադրությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Կեղծիքների արտադրությունը

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ՝ իր ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն նախատեսելու բժշկական նշանակության արտադրանքի, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի, մասերի, նյութերի և լրացուցիչ պարագաների կանխամտածված կեղծումը:

2. Ինչ վերաբերում է դեղագործական արտադրանքին և, նպատակահարմարության դեպքում, բժշկական սարքավորումներին, ակտիվ նյութերին և օժանդակ նյութերին, ապա 1-ին պարբերությունը կիրառվում է նաև դրանց անցանկալի խառնուրդների նկատմամբ:

3. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական միությունը կարող է սույն Կոնվենցիան ստորագրելու կամ դրա վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ կիրառելու, միայն որոշակի դեպքերում կամ պայմաններում, 1-ին պարբերությունը՝ օժանդակ նյութերի, մասերի և նյութերի մասով, և 2-րդ պարբերությունը՝ օժանդակ նյութերի մասով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։