Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Կանխարգելիչ միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Կանխարգելիչ միջոցները

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` բժշկական նշանակության արտադրանքի որակի և անվտանգության պահանջերը սահմանելու համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` բժշկական նշանակության արտադրանքի անվտանգ բաշխումն ապահովելու համար:

3. Բժշկական նշանակության արտադրանքի, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի, մասերի, նյութերի և լրացուցիչ պարագաների կեղծումը և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող այլ նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, ի թիվս այլ հարցերի, հետևյալը.

ա. առողջապահության բնագավառի մասնագետների, մատակարարների, ոստիկանության և մաքսային ծառայության մարմինների, ինչպես նաև համապատասխան կարգավորիչ մարմինների վերապատրաստում,

բ. բժշկական նշանակության կեղծ արտադրանքի վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացման միջոցառումների կազմակերպմանը նպաստում,

գ. բժշկական նշանակության արտադրանքի, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի, մասերի, նյութերի և լրացուցիչ պարագաների ապօրինի մատակարարման կանխում:

Մաս VI. Պաշտպանության միջոցները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։