Հոդված 19. Տուժողների պաշտպանությունը
Հոդված 19. Տուժողների պաշտպանությունը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ տուժողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, մասնավորապես`
ա. ապահովելով, որ տուժած անձինք հնարավորություն ունենան ստանալու իրենց գործին վերաբերող և իրենց առողջության պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն,
բ. աջակցելով տուժած անձանց ֆիզիկական, հոգեկան առողջության և սոցիալական վերականգնման հարցում,
գ. իր ներպետական իրավունքում ապահովելով տուժողի` հանցագործություն կատարողից փոխհատուցում ստանալու իրավունքը: