Հոդված 8. Հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունները
Հոդված 8. Հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունները
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` որպես հանցագործություն նախատեսելու համար կանխամտածված կատարված հետևյալ գործողությունները՝ այնքանով, որքանով այդպիսի գործողությունները չեն կարգավորվում 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով.
ա. արտադրությունը, մատակարարման նպատակով պահեստում պահելը, ներմուծումը, արտահանումը, մատակարարումը, մատակարարման առաջարկը կամ շուկայահանումը՝
i. դեղագործական այն արտադրանքի՝ առանց թույլտվության, եթե այդ թույլտվությունը պահանջվում է Կողմի ներպետական իրավունքով, կամ
ii. բժշկական սարքավորումների՝ առանց պահպանելու համապատասխանության պահանջները, եթե այդպիսի համապատասխանությունը պահանջվում է Կողմի ներպետական իրավունքով,
բ. բնօրինակ փաստաթղթերի օգտագործումը առևտրային նպատակներով, որը դուրս է դրանց նախատեսված նպատակներից՝ բժշկական արտադրանքի մատակարարման փուլերի շրջանակներում, ինչպես սահմանված է Կողմի ներպետական իրավունքով: