Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Ծանուցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Ծանուցելը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է Կողմերին, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը կամ Եվրոպայի խորհրդում ունեն դիտորդի կարգավիճակ, Եվրոպական միությանը և ցանկացած այլ պետության, որին առաջարկվել է ստորագրել սույն Կոնվենցիան՝ սույն Կոնվենցիայի 28-րդ հոդվածին համապատասխան.

ա) սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի,

բ) վավերացման, ընդունման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,

գ) 28-րդ հոդվածին համապատասխան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

դ) 27-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության և այդ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,

ե) 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան կատարված ցանկացած վերապահման և 30-րդ հոդվածին համապատասխան վերապահումը հետ վերցնելու,

զ) 32-րդ հոդվածին համապատասխան Կոնվենցիան չեղյալ հայտարարելու ցանկացած դեպքի,

է) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած ակտի, ծանուցման կամ հաղորդակցության մասին:

Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։

Կատարված է Մոսկվայում 2011 թվականի հոկտեմբերի 28-ին, անգլերենով և ֆրանսերենով, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող այն պետություններին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը կամ Եվրոպայի խորհրդում ունեն դիտորդի կարգավիճակ, Եվրոպական միությանը և ցանկացած այլ պետության, որին առաջարկվել է ստորագրել սույն Կոնվենցիան:

Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 1-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։