Հոդված 1. Առարկան և նպատակը
Հոդված 1. Առարկան և նպատակը
1. Սույն Կոնվենցիայի նպատակը հանրային առողջության սպառնալիքների կանխարգելումն ու դրանց դեմ պայքարն է՝ հետևյալ միջոցներով.
ա. որոշակի արարքների քրեականացմամբ,
բ. սույն Կոնվենցիայով սահմանված հանցագործություններից տուժողների իրավունքները պաշտպանելով,
գ. խթանելով ազգային և միջազգային համագործակցությունը:
2. Կողմերի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով սույն Կոնվենցիան նախատեսում է դրա իրականացմանը հետևելու յուրահատուկ մեխանիզմ: