Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Իրավազորությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Իրավազորությունը

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` իրավազորություն սահմանելու համար սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության մասով, եթե այդ հանցագործությունը կատարվել է.

ա. իր տարածքում, կամ

բ. Կողմի ազգային դրոշի տակ նավարկող նավի վրա, կամ

գ. Կողմի ազգային օրենքներին համապատասխան գրանցված օդանավում, կամ

դ. Կողմի քաղաքացիներից մեկի կամ իր տարածքում առավելապես բնակվող անձի կողմից:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` իրավազորություն սահմանելու համար սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության մասով, եթե հանցագործության տուժողն իր պետության քաղաքացիներից մեկն է կամ որևէ անձ, ով առավելապես բնակվում է իր տարածքում:

3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` իրավազորություն սահմանելու համար սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության մասով, եթե հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը գտնվում է իր պետության տարածքում և չի կարող հանձնվել մյուս Կողմի տարածք իր քաղաքացիության հիմքով:

4. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական միությունը կարող է սույն Կոնվենցիան ստորագրելու կամ դրա վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ կիրառելու, միայն որոշակի դեպքերում կամ պայմաններում, սույն հոդվածի 1-ին պարբերության «դ» ենթապարբերությամբ և 2-րդ պարբերությամբ սահմանված իրավազորության վերաբերյալ կանոնները։

5. Եթե մեկից ավելի Կողմեր իրավազորության մասով պահանջ են ներկայացնում սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված ենթադրյալ հանցագործության մասով, համապատասխան Կողմերը խորհրդակցում են` քրեական հետապնդում իրականացնելու համար ամենանպատակահարմար իրավազորությունը որոշելու նպատակով:

6. Չխախտելով միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը՝ սույն Կոնվենցիան որևէ կերպ չի բացառում որևէ Կողմի կողմից իր ներպետական իրավունքին համապատասխան իրականացվող որևէ քրեական իրավազորություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։