Հոդված 16. Քրեական հետաքննությունը
Հոդված 16. Քրեական հետաքննությունը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար, որ քրեական հետաքննության համար պատասխանատու անձինք, ստորաբաժանումները կամ ծառայությունները մասնագիտացած լինեն բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և նմանատիպ հանցագործությունների, այդ թվում՝ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող հանցագործությունների դեմ պայքարում, կամ որ այդ անձինք լինեն վերապատրաստված նշված նպատակներով, ներառյալ ֆինանսական հանցագործությունների հետաքննության ոլորտը։ Նման ստորաբաժանումները և ծառայությունները պետք է ունենան համարժեք ռեսուրսներ:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ, իր ներպետական իրավունքի սկզբունքներին համաձայն, սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունների նկատմամբ արդյունավետ քրեական հետաքննություն և հետապնդում ապահովելու համար՝ անհրաժեշտության դեպքում թույլատրելով ֆինանսական հանցագործությունների հետաքննության իրականացում կամ գաղտնի գործողություններ, վերահսկվող մատակարարումներ և այլ հատուկ հետաքննչական մեթոդներ:
Մաս IV. Իրավասու մարմինների համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը