Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Համագործակցության և տեղեկատվության փոխանակման ազգային միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Համագործակցության և տեղեկատվության փոխանակման ազգային միջոցները

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ բժշկական նշանակության արտադրանքի կեղծիքները և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող այլ նմանատիպ հանցագործությունները կանխելու և դրանց դեմ արդյունավետ պայքարելու նպատակով առողջապահության բնագավառում պետական մարմինների ներկայացուցիչները, մաքսային ծառայության, ոստիկանության և այլ իրավասու մարմինները տեղեկատվություն փոխանակեն և համագործակցեն՝ ներպետական իրավունքին համապատասխան:

2. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ապահովել համագործակցությունը իր իրավասու մարմինների և առևտրային ու արդյունաբերական հատվածի միջև՝ բժշկական նշանակության արտադրանքի կեղծիքների և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող այլ նմանատիպ հանցագործությունների հետ կապված ռիսկերը կառավարելու նպատակով:

3. Պահպանելով անհատական տվյալների պաշտպանության պահանջները՝ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ` ստեղծելու կամ ամրապնդելու մեխանիզմներ հետևյալի համար.

ա. բժշկական նշանակության արտադրանքի կեղծիքները և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող այլ նմանատիպ հանցագործությունները կանխելու և դրանց դեմ պայքարելու նպատակով տեղեկատվության և տվյալների ստացում ու հավաքագրում, այդ թվում՝ կոնտակտային մարմինների միջոցով ազգային ու տեղական մակարդակներում և քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ.

բ. առողջապահության, մաքսային ծառայության, ոստիկանության և այլ իրավասու մարմինների կողմից ձեռք բերված տեղեկատվության և տվյալների մատչելիության ապահովում` վերջիններիս միջև համագործակցություն ապահովելու նպատակով:

4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար, որ համագործակցության և տեղեկատվության փոխանակման համար պատասխանատու անձինք, ստորաբաժանումները կամ ծառայությունները վերապատրաստված լինեն այդ նպատակով: Նման ստորաբաժանումները և ծառայությունները պետք է ունենան համարժեք ռեսուրսներ:

Մաս V. Կանխարգելիչ միջոցները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։