Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցությունը և այլ վարչական միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցությունը և այլ վարչական միջոցները

1. Կողմերը համագործակցում են տուժողներին պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

2. Չխախտելով հաշվետվությունների ներկայացման ներպետական համակարգերը` Կողմերը նշանակում են ազգային կոնտակտային մարմին, որը պատասխանատու է տեղեկատվության փոխանցման ու ստացման հարցումների և (կամ) բժշկական նշանակության արտադրանքի կեղծումների և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարի մասով համագործակցության համար:

3. Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր Կողմ բժշկական նշանակության արտադրանքի կեղծումների և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների կանխարգելումը և դրանց դեմ պայքարը ներառում է ի նպաստ երրորդ երկրների իրականացվող՝ զարգացման և աջակցության ծրագրերում:

Մաս VIII. Հետագա վերահսկողություն իրականացնելու մեխանիզմը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։