Հոդված 23. Կողմերի կոմիտեն
Հոդված 23. Կողմերի կոմիտեն
1. Կողմերի կոմիտեն կազմված է Կոնվենցիայի Կողմ հանդիսացող երկրների ներկայացուցիչներից:
2. Կողմերի կոմիտեի նիստերը հրավիրվում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից: Կոմիտեի առաջին նիստը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում` հաշված այն պահից, երբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 10-րդ ստորագրողի կողմից վավերացվելուց հետո: Հետագա նիստերը հրավիրվում են Կողմերի առնվազն մեկ երրորդի կամ գլխավոր քարտուղարի պահանջով:
3. Կողմերի կոմիտեն ընդունում է իր աշխատակարգը:
4. Իր գործառույթներն իրականացնելիս Կողմերի կոմիտեն աջակցություն է ստանում Եվրոպայի խորհրդի քարտուղարության կողմից:
5. Այն Պայմանավորվող կողմը, որը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, Նախարարների կոմիտեի սահմանած կարգով մասնակցում է Կողմերի կոմիտեի ֆինանսավորմանը այդ Կողմի հետ խորհրդակցելուց հետո: