Հոդված 24. Այլ ներկայացուցիչներ
Հոդված 24. Այլ ներկայացուցիչներ
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Հանցագործությունների հարցերով զբաղվող եվրոպական կոմիտեն (ՀԵԿ), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մյուս միջկառավարական և գիտական համապատասխան կոմիտեները Կողմերի կոմիտեում յուրաքանչյուրը նշանակում է ներկայացուցիչ՝ բազմաոլորտային և բազմագիտակարգային մոտեցմանն աջակցելու նպատակով:
2. Նախարարների կոմիտեն կարող է դիմել Եվրոպայի խորհրդի այլ մարմինների՝ Կողմերի կոմիտեում ներկայացուցիչ նշանակելու առաջարկով, այդ Կողմերի հետ խորհրդակցելուց հետո:
3. Եվրոպայի խորհրդի համապատասխան կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն` միջազգային մարմինների ներկայացուցիչները կարող են դիտորդի կարգավիճակով ընդգրկվել Կողմերի կոմիտեում:
4. Եվրոպայի խորհրդի համապատասխան կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն` Կողմերի համապատասխան պաշտոնական մարմինների ներկայացուցիչները կարող են դիտորդի կարգավիճակով ընդգրկվել Կողմերի կոմիտեում:
5. Եվրոպայի խորհրդի համապատասխան կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն` քաղաքացիական հասարակության, մասնավորապես` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կարող են դիտորդի կարգավիճակով ընդգրկվել Կողմերի կոմիտեում:
6. Սույն հոդվածի 2-5-րդ պարբերությունների համաձայն ներկայացուցիչների նշանակման դեպքում պահպանվում է տարբեր ոլորտների և գիտակարգերի հավասարակշիռ ներկայացուցչությունը:
7. Սույն հոդվածի 1-5-րդ պարբերությունների համաձայն նշանակված ներկայացուցիչները Կողմերի կոմիտեի նիստերին մասնակցում են առանց ձայնի իրավունքի: