Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Տարածքային կիրառությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Տարածքային կիրառությունը

1. Ցանկացած պետություն կամ Եվրոպական միությունը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան:

2. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ավելի ուշ ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով ընդլայնել սույն Կոնվենցիայի կիրառությունը հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատվություն է կրում, կամ որոնց անունից ինքն իրավասու է պարտավորություններ ստանձնելու: Նման տարածքների համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վերը նշված ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո երեք ամիս ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

3. Վերը նշված երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարելի է այդ հայտարարության մեջ նշված տարածքների մասով հետ վերցնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում նշված ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալուց հետո երեք ամիս ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։