Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Մատակարարումը, մատակարարման առաջարկը և կեղծիքների ապօրինի առևտուրը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Մատակարարումը, մատակարարման առաջարկը և կեղծիքների ապօրինի առևտուրը

1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` իր ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն նախատեսելու համար բժշկական նշանակության կեղծ արտադրանքի, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի, մասերի, նյութերի և լրացուցիչ պարագաների կանխամտածված մատակարարումը կամ մատակարարման առաջարկը՝ ներառյալ միջնորդությունը, ապօրինի առևտուրը, պահեստում պահելը, ներմուծելը և արտահանելը:

2. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական միությունը կարող է սույն Կոնվենցիան ստորագրելու կամ դրա վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով հայտարարել, որ ինքն իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ կիրառելու, միայն որոշակի դեպքերում կամ պայմաններում, 1-ին պարբերությունը՝ օժանդակ նյութերի, մասերի և նյութերի մասով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։