Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Ռոյալթի

Մի Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել միայն այդ մյուս Պետությունում։

Սակայն այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ այն առաջանում է, այդ Պետության օրենսդրության համապատասխան, սակայն եթե ստացողը և ռոյալթիի փաստացի սեփականատերը հանդիսանում են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի ընդհանուր գումարի 10 տոկոսը։

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այսպիսի սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ։

«Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում գրական, արվեստաբանական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության համար։

1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ տեղակայված հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալթին, իրապես կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ։ Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7–րդ կամ 14-րդ հոդվածի դրույթները։

Համարվում է, որ ռոյալթին առաջանում է Պետությունում, եթե վճարողը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտ։ Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ Պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթին վճարվում է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի կողմից, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պետությունում, որտեղ տեղակայված է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան։

6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների արդյունքում վճարման համար հիմք ծառայող՝ օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարված կամ հաշվանցված ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որր առաջարկվում է համաձայնեցման ընթացքում վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները պետք է կիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ։ Այդ դեպքում ռոյալթիի վճարված կամ հաշվանցված գումարի գերազանցող մասը առաջվա պես պետք է հարկել յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրության համապատասխան՝ պատշաճորեն հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։