Հոդված 6
Հոդված 6
Եկամուտ անշարժ գույքից
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից՝ մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացվող եկամուտները (ներառյալ եկամուտները գյուղատնտեսությունից և անտառտնտեսությունից) կարող են հարկվել այդ մյուս Պետությունում։
2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նա ունի այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը։ Այս տերմինը բոլոր դեպքերում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասուններն ու սարքավորումները, հողային սեփականության նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված իրավունքները, անշարժ գույքի ուզուֆրուկտը, ինչպես նաև հանքային ռեսուրսների, աղբյուրների և այլ բնական հանածոների մշակման կամ մշակման իրավունքի համար փոխհատուցման կարգով՝ փոփոխական և հաստատագրված վճարումների իրավունքները։ Ծովային նավերն ու օդանավերը, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները որպես անշարժ գույք չեն դիտվում։
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տրամադրումից կամ ցանկացած այլ ձևով օգտագործումից ստացված եկամտի նկատմամբ։
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից առաջացած եկամտի և անկախ անձնական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամտի նկատմամբ։