Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Կախյալ անձնական ծառայություններ

1. Հաշվի առնելով 16-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածների դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում։ Եթե վարձու աշխատանքը իրականացվում է նման ձևով, դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում։

2. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող «վարձու» աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունները ենթակա են հարկման միայն առաջինը հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը ցանկացած տասներկուամսյա ժամանակաշրջանում, որը սկսվում և վերջանում է տվյալ հարկային տարում, գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում ընդհանուր առմամբ 182 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրության վճարման ծախսերը չի կրում գործատուի՝ մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան։

3. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավի կամ օդանավի վրա կամ ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցներում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի վարձատրությունները կարող են հարկվել այդ Պայմանավորվող պետությունում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։