Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Տեղեկատվության փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի դրույթների կամ Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ազգային օրենքների դրույթների կիրառման համար՝ այնքանով, որքանով այդ օրենքներով սահմանված հարկումը չի հակասում սույն Համաձայնագրին, մասնավորապես, հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար։ Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին հոդվածով։ Պայմանավորվող պետության ստացած ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ազգային օրենքների սահմաններում ստացված տեղեկատվությունը, և կարող է հաղորդվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Համաձայնագրով ընդգրկված հարկերի հաշվարկմամբ կամ գանձմամբ, բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ, ինչպես նաև դատական կարգով կամ բողոքարկումների քննարկմամբ, և պետք է օգտագործվի միայն այդ նպատակների համար։ Այդպիսի անձինք կամ մարմինները այդ տեղեկություններն օգտագործում են միայն այդպիսի նպատակների համար: Նրանք տեղեկությունները կարող են հրապարակել բաց դատական նիստի կամ իրավական որոշումների ընդունման ընթացքում։

2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետության իրավասու մարմնին պարտավորեցնող.

ա) ձեռնարկել այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկատվություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնել տեղեկատվություն, որը կբացահայտի որևէ առևտրային, արդյունաբերական, կոմերցիոն կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ փոխանցել տեղեկատվություն, որի հրապարակումը կհակասի պետական քաղաքականությանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։