Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ռեզիդենտ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման մշտական բնակության վայրի, մշտական գտնվելու վայրի, կառավարման վայրի, ստեղծման և գրանցման վայրի կամ նման բնույթի այլ չափանիշներով, ինչպես նաև ներառում է նրան՝ Պետությանը, կամ ցանկացած քաղաքական–վարչատարածքային ստորաբաժանումը կամ նրա իշխանության տեղական մարմինները, ինչպես նաև Պետության կենտրոնական (ազգային) բանկը։ Սակայն այդ տերմինը չի ներառում ցանկացած անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամուտների կամ այնտեղ գտնվող գույքի առնչությամբ։

2. Եթե, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը հանդիսանում է Պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպով.

ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտր, որտեղ ունի մշտական կացարան, եթե նա երկու Պետություններում էլ ունի մշտական կացարան, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա այդ Պետություններից և ոչ մեկում չունի մշտական կացարան, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ բնակվում է 182 օրվանից ավել,

գ) եթե անձը բնակվում է երկու Պետություններում, կամ եթե նա երկու Պետություններում էլ չի բնակվում, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների քաղաքացի, կամ եթե նա չի հանդիսանում նրանցից ոչ մեկի քաղաքացի, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այդպիսի ֆիզիկական անձի ոեզիդենտության հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ։

3. Այն դեպքում, երբ, սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համաձայն, ֆիզիկակսւն անձ չհանդիսացող անձը հանդիսանում է Պայմանավորվող երկու պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ստեղծվել է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։