Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Արվեստի աշխատողներ և մարզիկներ

1. Անկախ 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից՝ մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի աշխատող, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացված եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում։

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, անկախ 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներից, հարկվում է այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի աշխատողի կամ մարզիկի գործունեությունը։

3. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից՝ որպես արվեստի աշխատող կամ մարզիկ իր անձնական գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե մյուս Պայմանավորվող պետությունում գործունեությունը իրականացվում է միջկառավարական համաձայնագրերի հիման վրա՝ մշակութային և մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։