Հոդված 8
Հոդված 8
Միջազգային փոխադրումներ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում ծովային, օդային նավերի, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների շահագործումից ստացված շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում։
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի շահույթը՝ ստացած միջազգային փոխադրումներում տրանսպորտային միջոցների վարձակալությունից, ինչպես նաև բեռնարկղերի և նրանց վերաբերող սարքավորումների շահագործումից, եթե այդպիսի վարձակալությունը, հանգամանքներից կախված, երկրորդական է միջազգային փոխադրումներում տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ, հարկվում է միայն այդ Պետությունում։
3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները տարածվում են այն շահույթի վրա, որը ստացվել է Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից՝ համատեղ ձեռնարկությունում, համատեղ ծառայությունների մատուցման մասնակցությունից կամ միջազգային կազմակերպությունում միջոցների շահագործման արդյունքում։