Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Ընդհանուր սահմանումներ

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.

ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են՝ Հայաստան կամ Տաջիկստան,

բ) «Հայաստան» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն,

գ) «Տաջիկստան» տերմինը նշանակում է՝ Տաջիկստանի Հանրապետություն և աշխարհագրական իմաստով օգտագործվելիս ներառում է նրա տարածքը, ներքին ջրերը, դրանց վրայի օդային տարածքը, որտեղ Տաջիկստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերի համաձայն, կարող է իրականացնել ինքնիշխան իրավունքներ և իրավասություն, ներառյալ ընդերքի և բնական պաշարների օգտագործման իրավունքները, և որտեղ գործում է Տաջիկստանի Հանրապետության օրենսդրությունը,

դ) «անձ» տերմինը ներառում է՝ ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ միավորում, որոնք հարկման նպատակների համար դիտարկվում են որպես կորպորատիվ կազմավորումներ,

զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,

է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ օդային նավով, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ցանկացած փոխադրում, բացի այն դեպքերից, երբ ծովային կամ օդային-նավը, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,

ը) «ազգային անձ» տերմինը նշանակում է.

i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,

ii) Պայմանավորվող պետության գործող օրենսդրության համաձայն իր կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա,

թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.

i) Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրանց լիազորած ներկայացուցիչներ,

ii) Տաջիկստանի Հանրապետությունում՝ ֆինանսների նախարարություն կամ նրա լիազորած ներկայացուցիչ։

2. Սույն Համաձայնագիրը Պայմանավորվող պետության կողմից ցանկացած պահի կիրառվելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե այլ բան ենթատեքստից չի բխում, պետք է ունենա այն նշանակությունը, որը նրան տվյալ պահին տրվում է այդ Պետության օրենսդրությամբ՝ այն հարկերի առնչությամբ, որոնց վրա տարածվում է սույն Համաձայնագիրը։

Տերմինի՝ հարկային օրենսդրությամբ կիրառվող ցանկացած նշանակությունը գերիշխում է այդ Պետության այլ օրենսդրությամբ սահմանված նշանակության նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։