Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Եթե մի Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա այդ անձը կարող է, այդ Պետությունների ներքին օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության, որի քաղաքացին է հանդիսանում։ Դիմումը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում։

2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է հիմնավորված, սակայն ինքն ի վիճակի չէ ինքնուրույն հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինների հետ փոխադարձ համաձայնությամբ՝ կրկնակի հարկումը բացառելու նպատակով, որը իրավական չէ սույն Համաձայնագրի դրույթների տեսանկյունից։ Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է իրականացվի՝ անկախ Պայմանավորվող պետությունների ազգային օրենքում նախատեսված որևէ ժամանակային սահմանափակումից։

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի դրույթների կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած կձգտեն լուծել փոխադարձ համաձայնությամբ։ Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ, Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, կրկնակի հարկումը վերացնելու նպատակով։

4. Նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ, ներառյալ իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։