Հոդված 30
Հոդված 30
Գործողության դադարեցումը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ մինչև Պայմանավորվող պետություններից մեկը դադարեցնի դրա գործողությունը։ Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո՝ ցանկացած օրացուցային տարվա ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին գրավոր ծանուցելով։
Այդ դեպքում սույն Համաձայնագրի դրույթները դադարում են կիրառվել.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ սույն Համաձայնագրի գործողության դադարեցման մասին գրավոր ծանուցումը ուղարկելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո վճարված կամ հաշվանցվւսծ գումարների նկատմամբ,
բ) այլ հարկերի առնչությամբ՝ գրավոր ծանուցումը ուղարկելու տարվան հաջորդող հարկային ժամանակաշրջանի ընթացքում, որը սկսվում է հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո։
Ի վկայություն որի՝ երկու Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչները, լինելով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը։
Կատարված է Դուշանբե քաղաքում 2005 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, տաջիկերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարապես նույնական են և ունեն միանման իրավաբանական ուժ։ Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ոռւսերեն տեքստին։
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 2-ին