Հոդված 13
Հոդված 13
Եկամուտներ գույքի օտարումից
1. 6-րդ հոդվածում նշված և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքի օտարումից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում։
2. Մյուս Պայմանավորվող պետությունում՝ Պայմանավորվող պետության ձեռնարկությանը պատկանող մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով մի Պայմանավորվող պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած եկամուտները, ներառյալ այդ մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի հաստատուն բազայի օտարումից առաջացած եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում։
3. Միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող ծովային նավերի և օդանավերի, ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտային միջոցի կամ այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործմանը վերաբերող շարժական գույքի օտարումից ստացված եկամուտները կարող են հարկվել միայն այդ Պայմանավորվող պետությունում։
4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացվող եկամուտները կարող են հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, եթե այդ ընկերության ակտիվները ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ հիմնականում կազմված են այդ մյուս Պետությունում տեղակայված անշարժ գույքից։
5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չհիշատակված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած եկամուտները ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է հանդիսանում գույքը օտարող անձը։