Հոդված 22
Հոդված 22
Գույք
1. 6-րդ հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատության առևտրային գույքի մաս կազմող շարժական գույքով ներկայացված՝ Պայմանավորվող պետության ձեռնարկության գույքը կամ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող պետության ռեզիդենտի տրամադրության տակ գտնվող հաստատուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող են հարկվել այդ մյուս Պետությունում։
3. Պետության ռեզիդենտի կողմից միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային, օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ներկայացված գույքը և այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործման հետ կապված շարժական գույքը հարկվում են միայն այդ Պետությունում։
4. Մի Պայմանավորվող պետությունում գտնվող՝ գլխավորապես անշարժ գույքից կազմված ակտիվներ ունեցող ընկերության՝ բաժնետոմսերով կամ այլ կորպորատիվ իրավունքներով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ Պայմանավորվող պետությունում։
5. Պայմանավորվող պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը հարկվում են միայն այդ Պետությունում։