Հոդված 24
Հոդված 24
Անխտրականություն
1. Պայմանավորվող պետության ազգային անձինք մյուս Պայմանավորվող պետությունում չեն կարող ենթարկվել այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք։ Չնայած 1-ին հոդվածի դրույթներին՝ սույն դրույթը կիրառվում է նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ։
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող՝ քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չպետք է ենթարկվեն այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, մասնավորապես, կապված ռեզիդենտության հետ, այնքան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունն են, որոնց միևնույն հանգամանքների դեպքում ենթարկվում են կամ կարող են ենթարկվել ազգային անձինք։
3. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է լինի նվազ բարենպաստ, քան այդ մյուս Պետությունում համանման գործունեություն իրականացնող՝ այդ մյուս Պետության ձեռնարկության հարկումն է։
Սույն հոդվածի դրույթներր չպետք է մեկնաբանվեն որպես մի Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝ տրամադրել մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա հարկման նպատակներով այնպիսի անձնական արտոնություններ, նվազեցումներ և զեղչեր, ինչպիսիք Պայմանավորվող պետությունը շնորհում է իր սեփական ռեզիդենտներին։
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վճարումները այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես նվազեցվում են առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս։ Նմանապես, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին այդ ձեռնարկության հարկման ենթակա գույքի որոշման նպատակով ենթակա է նվազեցման նույն պայմաններով, ինչպես նվազեցվում է պարտքը առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին։
5. Մի Պայմանավորվող պետության ձեռնարկությունը, որի կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է առաջինը հիշատակված Պետությունում ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված պարտավորության, քան այն հարկումր կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները։
6. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կիրառվում են ամեն տեսակի և ձևի հարկերի նկատմամբ։