Հոդված 21
Հոդված 21
Այլ եկամուտ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տեսակները, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում։
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքից ստացված եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում տեղակայված մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ։ Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները։