Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Շահաբաժիններ

1. Շահաբաժինները, որոնք վճարում է Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում։

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այդ Պետության օրենսդրության համապատասխան, բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպեաք է գերազանցի շահաբաժինների ընդհանուր գումարի 10 տոկոսը։

Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այդպիսի սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

Այս կետը չի շոշափում ընկերության հարկումը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները։

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտներ բաժնետոմսերից կամ այլ շահույթին մասնակցության իրավունք տվող և պարտապահանջ չհանդիսացող իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ կորպորատիվ իրավունքներից, որը պատկանում է այնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը, այն Պետության օրենսդրությանը համապատասխան, որի ռեզիդենտն է հանդիսանում շահույթ բաշխող ընկերությունը։

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ շահաբաժիններ վճարող ընկերությունը ռեզիդենտ է հանդիսանում, այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում կամ մատուցել է այդ մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ տեղակայված հաստատուն բազայից, և մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ։ Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ կամ 14-րդ հոդվածների դրույթները։

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է չգանձել ընկերության վճարած շահաբաժիններից ցանկացած հարկ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե մասնակցությունը, որի նկատմամբ վճարվում են շահաբաժինները, իրապես վերաբերում է այդ մյուս Պետությունում տեղակայված մշտական հաստատությանը կամ հաստատուն բազային, ինչպես նաև չի գանձվում հարկ ընկերության չբաշխված շահույթից, անգամ եթե շահաբաժինները վճարվում կամ չբաշխված շահույթը լիովին կամ մասամբ կազմվում են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։