Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Անկախ անձնական ծառայություններ

1. Մասնագիտական ծառայություններից կամ, անկախ բնույթից, այլ համանման գործունեությունից Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում՝ բացառությամբ այն դեպքի, երբ նա մյուս Պայմանավորվող պետությունում այդ գործունեությունը իրականացնելու նպատակով կանոնավոր կերպով իր տրամադրության տակ ունի հասանելի մշտական բազա։ Եթե նա ունի այդպիսի մշտական բազա, եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական բազային։

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը, մասնավորապես, ներառում է անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների և աուդիտորների անկախ գործունեությունը։

3. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական բազա» տերմինը նշանակում է՝ ցանկացած մշտական վայր, որի միջոցով ամբողջովին կամ մասամբ իրականացվում է անկախ անձնական ծառայություններ տրամադրող ֆիզիկական անձի գործունեությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։