Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Կենսաթոշակներ, այլ համանման վճարումներ և անուիտետ

1. Հաշվի առնելով 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտին նախկինում կատարված վարձու աշխատանքի համար վճարված կենսաթոշակները և համանման այլ վարձատրությունները, ինչպես նաև անուիտետը ենթակա են հարկման միայն այն Պետությունում, որտեղ դրանք առաջանում են։

2. «Անուիտետ» տերմինը նշանակում է՝ սահմանված գումար, որը հաստատված ժամկետներում պարբերաբար ենթակա է վճարման ֆիզիկական անձին ամբողջ կյանքի ընթացքում կամ որոշված և հաստատված ժամանակահատվածում՝ համաձայն պարտավորության, կատարել այդպիսի վճարումները համարժեք և լիակատար վարձատրության փոխարեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։