Հոդված 19
Հոդված 19
Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից այդ Պետությանը կամ նրա վարչատարածքային ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած ֆիզիկական անձին վճարված՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրությունը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում։
բ) Սակայն այդպիսի վարձատրությունը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
i) այդ Պետության քաղաքացի է, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով։
2. ա) Պայմանավորվող պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից այդ Պետությանը կամ նրա վարչատարածքային ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ Պետությունում։
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու քաղաքացին։
3. 15-րդ, 16-րդ ե 18-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց վարձատրությունների և կենսաթոշակների նկատմամբ։