Հոդված 2
Հոդված 2
Այն հարկերը, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է այն եկամուտների և գույքային հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են Պայմանավորվող պետություններից մեկի կամ նրա վարչատարածքային ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից՝ անկախ դրանց գանձման եղանակից։
2. Եկամտից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր գումարից կամ դրանց առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացող եկամտից, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարից, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը։
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ՝
ա) Հայաստան Հանրապետությունում.
- շահութահարկ,
- եկամտահարկ,
- գույքահարկ
(այսուհեւո՝ հայկական հարկեր).
բ) Տաջիկստանի Հանրապետությունում.
- իրավաբանական անձանց եկամուտներից հարկ,
- ֆիզիկական անձանցից եկամտահարկ,
- իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքահարկ
(այսուհետ՝ տաջիկական հարկեր)։
4. Համաձայնագիրը կիրառվում է նաև ցանկացած նույնական կամ ըստ էության համանման հարկերի նկատմամբ, որոնք գանձվելու են սույն Համաձայնագրի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն։ Յուրաքանչյուր տարվա վերջում Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենսդրությունների մեջ կատարված ցանկացած էական փոփոխության մասին։