Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Կրկնակի հարկման բացառման մեթոդը

1. Եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, ապա առաջինը հիշատակված Պետությունը թույլատրում է.

ա) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում այդ մյուս Պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով,

բ) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով։

Այդ նվազեցումները, ցանկացած դեպքում, չպետք է գերազանցեն մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը վերագրելի է այն եկամտին կամ գույքին, որը, կախված հանգամանքներից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում։

2. Այն դեպքում, երբ, սույն Համաձայնագրի որևէ դրույթին համապատասխան, Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ գույքը ազատված է հարկումից այդ Պետությունում, ապա այդպիսի Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։