Հոդված 28
Հոդված 28
Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող պետությունները դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց օրենսդրությամբ պահանջվող ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակումից հետո, և նրա դրույթները կգործեն.
ա) սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո վճարված կամ հաշվանցված գումարների նկատմամբ՝ աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ,
բ) այլ հարկերի առնչությամբ՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո։