Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Մշտական հաստատություն

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության մշտական վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը։

2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) բաժանմունք,

գ) գրասենյակ,

դ) ֆաբրիկա,

ե) արհեստանոց,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման այլ վայր,

է) արոտավայրեր, գյուղատնտեսական կամ անտառային հողատարածություններ,

ը) ապրանքների իրացման նպատակով օգտագործվող պահեստ կամ ուրիշ շինություն։

3. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է նաև.

ա) շինարարական հրապարակը կամ շինարարական, մոնտաժման կամ հավաքման օբյեկտը կամ այդ աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողություն կիրառելու հետ կապված ծառայությունները, եթե միայն այդպիսի հրապարակը կամ օբյեկտը գոյություն ունեն 12 ամսից ավել, կամ այդպիսի ծառայությունները մատուցվում են ավելի քան 12 ամիս.

բ) բնական պաշարների հետախուզման համար օգտագործվող սարքը կամ կառույցը կամ այդ աշխատանքների իրականացման նկատմամբ հսկողություն կիրառելու հետ կապված ծառայությունները կամ բնական պաշարների հետախուզման համար օգտագործվող հորատման սարքը կամ նավը, եթե միայն այդպիսի օգտագործումը տևում է ավելի քան 12 ամիս, կամ այդպիսի ծառայությունները մատուցվում են 12 ամսից ավել ժամանակահատվածում.

գ) ծառայությունների մատուցումը, ներառյալ ռեզիդենտների կողմից՝ խորհրդատվական ծառայությունները, ռեզիդենտի կողմից այդպիսի նպատակների համար վարձված ծառայողների կամ այլ անձնակազմի միջոցով, բայց եթե միայն նման բնույթի գործունեությունը (այդպիսի կամ դրա հետ կապված նախագծի) Պայմանավորվող պետության տարածքում շարունակվում է ավելի քան 12 ամիս։

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) շինությունների կամ սարքավորումների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պահպանման կամ ցուցադրման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես պահպանման կամ ցուցադրմա ն նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահումը բացառապես այլ ձեռնարկության կողմից վերամշակման նպատակով,

դ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի ցանկացած այլ գործունեության իրականացման նպատակների համար,

գ) գործունեության մշտական վայրի պահումը բացառապես ա-ե ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ընդհանուր գործունեությունը պետք է կրի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ։

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, եթե անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից տարբերվող անձը, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից, ունի կամ սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն կամ պահում է ձեռնարկությանը պատկանող ապրանքների պաշարները, որոնցից ձեռնարկության անունից իրականացվում է դրանց կանոնավոր իրացումը, ապա այդ ձեռնարկությունը դիտվում է որպես այդ մյուս Պետությունում մշտական հաստատություն ունեցող՝ ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է ձեռնարկության համար՝ բացառությամբ, եթե այդ անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե նույնիսկ իրականացվում է մշտական վայրի միջոցով, ապա, այդ կետի դրույթների համաձայն, այդ գործունեության մշտական վայրը չի վերածում մշտական հաստատության։

6. Ձեռնարկությունը չի դիտվի Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող միայն այն պատճառով, որ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ Պետությունում բրոքերի, կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործեն իրենց սովորական գործունեության շրջանակներում։

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում կամ վերահսկվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության (ներկայացուցչության) միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից մեկին չի վերածում մյուսի մշտական հաստատությանը (ներկայացուցչությանը)։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։