Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Զուգորդված (ասոցացված) ձեռնարկություններ

1. Այն դեպքում, երբ.

ա) Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանր, վերահսկմանը, կամ

բ) միևնույն անձինք ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են Պայմանավորվող պետության ձեռնարկության, ինչպես նաև մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության կառավարմանը, վերահսկմանը, և ամեն դեպքում երկու ձեռնարկությունների միջև նրանց առևտրային և ֆինանսական փոխհարաբերություններում ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են այն պայմաններից, որոնք կարող էին լինել անկախ ձեռնարկությունների միջև, ապա ցանկացած շահույթ, որը կարող էր հաշվանցվել նրանցից մեկին, բայց այդ պայմանների պատճառով չի հաշվանցվել, կարող է ներառվել այդ ձեռնարկության շահույթի մեջ և, համապատասխանաբար, հարկվել։

2. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող պետությունը այդ Պետության շահույթի կազմում ներառում և, համապատասխանաբար, հարկում է մի շահույթ, որի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկությունը այդ մյուս Պետությունում հարկվում է, և այդ կերպ ներառված շահույթը հանդիսանում է շահույթ, որը կհաշվանցվեր առաջինը նշված Պետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև ստեղծված փոխհարաբերությունները այնպիսին լինեին, որոնք գոյություն ունեն անկախ ձեռնարկությունների միջև, ապա այդ մյուս Պետությունը կարող է կատարել այդ շահույթից գանձվող հարկի գումարի համապատասխան ճշգրտում։ Այդպիսի ճշգրտումը որոշելիս պետք է հաշվի առնվեն սույն Համաձայնագրի մյուս դրույթները, իսկ Պայմանավորվող պետության իրավասու մարմինները անհրաժեշտության դեպքում կխորհրդակցեն միմյանց հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։