Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Գույքի արժեքի հավելաճը

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող և 6-րդ հոդվածում («Եկամուտներ անշարժ գույքից») սահմանված անշարժ գույքի օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ընկերության, որի ակտիվները հիմնականում կազմված են մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող և 6-րդ հոդվածում («Եկամուտներ անշարժ գույքից») սահմանված անշարժ գույքից, բաժնետոմսերի օտարումից ստացված արժեքի հավելաճը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Պայմանավորվող պետության ձեռնարկության տնօրինության տակ գտնվող և մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող կամ անկախ ծառայությունների մատուցման համար Պայմանավորվող պետության ռեզիդենտի տնօրինության տակ գտնվող և մյուս Պայմանավորվող պետությունում մշտական բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած եկամուտները, ներառյալ նման մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ նման մշտական բազայի օտարումից առաջացած նման եկամուտները, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

4. Միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող օդանավի կամ նման օդանավի շահագործման հետ կապված շարժական գույքի օտարումից առաջացած եկամուտները հարկվում են միայն այդ Պետությունում:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում չնշված ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած եկամուտները հարկվում են միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում գույքը օտարող անձը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։