Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Հոդված 2. Ընդգրկվող հարկեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ընդգրկվող հարկեր

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա տեղական իշխանության մարմինների կողմից եկամուտներից ու գույքից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտից ու գույքից գանձվող հարկեր են համարվում եկամուտների ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր գումարից կամ եկամուտի ու գույքի առանձին տարրերից գանձվող բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից, ինչպես նաև գույքի հավելաճից գանձվող հարկերը:

3. Կոնվենցիան տարածվում է, մասնավորապես, հետևյալ գործող հարկերի վրա`

ա) Հայաստանի դեպքում`

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) գույքահարկ,

iv) հողի հարկ,

(այսուհետ` Հայաստանի հարկ):

բ) Լիտվայի դեպքում`

i) հարկ իրավաբանական անձանց շահույթից,

ii) հարկ ֆիզիկական անձանց եկամուտից,

iii) հարկ ձեռնարկություններից, որոնք օգտագործում են պետական սեփականություն հանդիսացող գույքը,

iv) հարկ անշարժ գույքից,

(այսուհետ` Լիտվայի հարկ):

4. Կոնվենցիան կիրառվում է նաև եկամուտից ու գույքից գանձվող բոլոր նույնական կամ համանման հարկերի նկատմամբ, որոնք կգանձվեն ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն սույն Կոնվենցիայի ստորագրման օրվանից հետո: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կիրազեկեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված սկզբունքային փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։