Հոդված 7. Ձեռնարկատիրական շահույթ
Հոդված 7. Ձեռնարկատիրական շահույթ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, միայն եթե նման ձեռնարկությունը գործունեություն չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը գործունեությունը իրականացնում է նշված ձևով, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերաբերում է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, երբ Պայմանավորվող պետության ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որ նա կարող էր ստանալ այդպիսի կամ համանման պայմաններում, այդպիսի կամ համանման գործունեությամբ զբաղված` առանձին և ինքնուրույն ձեռնարկություն լինելու դեպքում, և գործեր ամբողջովին անկախ ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է այդպիսի մշտական հաստատության նպատակների համար կատարված ծախսերի հանում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն բանից կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե նրա սահմաններից դուրս:
4. Եթե Պայմանավորվող պետությունում մշտական հաստատությանը վերաբերող շահույթի որոշումը ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համամասնական բաշխման հիման վրա հանդիսանում է սովորական երևույթ, ապա 2-րդ կետում ոչինչ չի խոչընդոտի Պայմանավորվող պետությանը` հարկվող շահույթը հաշվարկել նման բաշխման միջոցով, ինչպես սովորաբար ընդունված է, ընդ որում բաշխման ընտրված եղանակը պետք է համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:
5. Ոչ մի շահույթ չի հաշվեգրվի մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից իր ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի միայն գնման հիման վրա:
6. Նախորդ կետերի նպատակների համար, մշտական հաստատությանը վերաբերող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե միայն դրա փոփոխման համար հիմնավոր ու բավարար պատճառ չառաջանա:
7. Եթե շահույթն իր մեջ ներառում է սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում առանձին նշված եկամուտի այլ տեսակներ, ապա այդ հոդվածների դրույթները չեն կիրառվի սույն հոդվածի դրույթների նկատմամբ: