Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ
Հոդված 20. Ուսանողներ
Հոդված 20. Ուսանողներ
Մինչև անմիջականորեն Պայմանավորվող պետություն ժամանելը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող և առաջին հիշատակված Պետությունում բացառապես ուսանելու կամ կրթություն ստանալու նպատակով գտնվող ուսանողի, պրակտիկանտի կամ ստաժորի կողմից ստացվող վճարումները` նախատեսված ապրելու, ուսանելու կամ կրթություն ստանալու համար, չեն հարկվում առաջին հիշատակված Պետությունում, եթե այդ վճարումների աղբյուրները գտնվում են այդ Պետության սահմաններից դուրս: