Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Տեղեկության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Տեղեկության փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ` անհրաժեշտ սույն Կոնվենցիայի կամ Պայմանավորվող պետությունների ազգային օրենքների դրույթների կատարման համար, այն հարկերի վերաբերյալ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան այն չափով, որքանով հարկումը չի հակասում Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին հոդվածով («Անձինք, ում նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան»): Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնքանով, որքանով այդ Պետության ազգային օրենքների շրջանակում ստացված տեղեկությունն է, և տեղեկացվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են այն հարկերի գնահատմամբ կամ հավաքագրումով, բռնագանձմամբ կամ դատական հետապնդումով, կամ բողոքարկումների քննարկմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան: Ստացված տեղեկությունը նման անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունը դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումներ ընդունելիս:

2. 1-ին կետի դրույթները երբևէ չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետություններին պարտավորեցնող.

ա) անցկացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնելու տեղեկություն, որը չի կարելի ստանալ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկություն, որի բացահայտումը կհակասի պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են կնքել լրացուցիչ համաձայնագիր` սույն հոդվածի դրույթների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների սահմանման նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։