Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ

1. Եկամուտը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը ստանում է մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ անկախ բնույթի գործունեությունից, հարկվում է միայն այդ Պետությունում, բացառությամբ այն դեպքի, երբ նա մյուս Պայմանավորվող պետությունում ունի մշտական բազա (իր գործունեությունն իրականացնելու համար կանոնավոր օգտագործվող մշտական վայր): Եթե նա ունի նման մշտական բազա, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս Պայմանավորվող պետությունում, բայց միայն այդ մշտական բազային վերաբերող մասով: Այդ նպատակների համար, եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը գտնվում է մյուս Պայմանավորվող պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում` ցանկացած 12-ամսյա ժամկետում, որը սկսվում կամ վերջանում է ֆինանսական տարում, ապա կհամարվի, որ նա այդ Պետությունում ունի կանոնավոր օգտագործվող մշտական բազա, և այդ մյուս Պետությունում իրականացվող իր` վերը նշված, գործունեությունից ստացվող եկամուտը վերաբերում է այդ մշտական բազային:

2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է մասնավորապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ դասախոսական գործունեություն, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ինժեներների, ճարտարապետների, ատամնաբույժների և հաշվապահների անկախ գործունեություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։