Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

1. Հաշվի առնելով 16-րդ («Տնօրենների պատվավճարները»), 18-րդ («Կենսաթոշակներ») և 19-րդ («Պետական ծառայություն») հոդվածների դրույթները, ռոճիկը, աշխատավարձը և նման այլ վարձատրությունները, որոնք Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է վարձու աշխատանքի դիմաց, հարկվում են միայն այդ Պետությունում, եթե միայն վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է նման ձևով, ապա այդ առնչությամբ ստացված վարձատրությունները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած վարձատրությունը մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց, հարկվում է միայն առաջին հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամանակահատվածում կամ ժամանակահատվածներում` ցանկացած 12-ամսյա ժամկետում, որը սկսվում կամ վերջանում է ֆինանսական տարում, և

բ) վարձատրությունը կատարվում է այդ մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող վարձողի կողմից կամ վարձողի անունից, և

գ) վարձատրությունների վճարման ծախսերը չեն կրում այդ մյուս Պետությունում վարձողի ունեցած մշտական հաստատությունը կամ մշտական բազան:

3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` միջազգային փոխադրումներում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող օդանավերում իրականացվող վարձու աշխատանքի հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ Պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։