Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հոդված 23. Կրկնակի հարկման վերացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Կրկնակի հարկման վերացումը

1. Հայաստանի դեպքում կրկնակի հարկումը վերացվում է հետևյալ կերպ.

ա) եթե Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Կոնվենցիայի համաձայն կարող են հարկվել Լիտվայում, ապա Հայաստանը թույլ կտա.

i) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Լիտվայում վճարված եկամտահարկին հավասար գումար,

ii) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Լիտվայում վճարված գույքահարկին հավասար գումար:

2. Լիտվայի դեպքում կրկնակի հարկումը վերացվում է հետևյալ կերպ.

եթե Լիտվայի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որոնք սույն Կոնվենցիայի համաձայն կարող են հարկվել Հայաստանում` նույնիսկ չնայած, եթե նրա ներքին օրենքներով տրամադրվում են ավելի բարենպաստ պայմաններ, Լիտվան թույլ կտա.

ա) այդ ռեզիդենտի եկամտահարկից հանել Հայաստանում վճարված եկամտահարկին հավասար գումար.

բ) այդ ռեզիդենտի գույքահարկից հանել Հայաստանում վճարված գույքահարկին հավասար գումար:

Սակայն այդ հանումները, երկու դեպքում էլ, կախված հանգամանքներից, չպետք է գերազանցեն Լիտվայում եկամտահարկի կամ գույքահարկի հաշվարկված մասը` մինչև Հայաստանում հարկման ենթակա եկամուտին կամ գույքին վերաբերող հանման տրամադրումը:

Սակայն այդ հանումները, երկու դեպքում էլ, կախված հանգամանքներից, չպետք է գերազանցեն եկամտահարկի կամ գույքահարկի հաշվարկված մասը` մինչև Լիտվայում հարկման ենթակա եկամուտին կամ գույքին վերաբերող հանման տրամադրումը:

բ) Երբ սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում հարկումից ազատված է, այնուամենայնիվ, նման ռեզիդենտի եկամուտի կամ գույքի մնացած մասի վրա դրվող հարկի գումարը հաշվարկելիս Հայաստանը կարող է հաշվի առնել հարկումից ազատված եկամուտը կամ գույքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։