Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 17. Արվեստի աշխատողներ և մարզիկներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Արվեստի աշխատողներ և մարզիկներ

1. Անկախ 14-րդ («Անկախ անձնական ծառայություններ») և 15-րդ («Կախյալ անձնական ծառայություններ») հոդվածների դրույթներից, այն եկամուտը, որը Պայմանավորվող պետության ռեզիդենտը ստանում է որպես արվեստի աշխատող, ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը, կամ երաժիշտը, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող պետությունում իրականացվող, որպես այդպիսին, իր անձնական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Եթե արվեստի աշխատողի կամ մարզիկի, որպես այդպիսին, իրականացվող անձնական գործունեության եկամուտը վերագրվում է ոչ թե անմիջապես արվեստի աշխատողին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձին, ապա, անկախ 7-րդ («Ձեռնարկատիրական շահույթ»), 14-րդ («Անկախ անձնական ծառայություններ») և 15-րդ («Կախյալ անձնական ծառայություններ») հոդվածների դրույթներից, այդ եկամուտը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ արվեստի աշխատողը կամ մարզիկը իրականացնում է այդ գործունեությունը:

3. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն վերաբերում այն եկամուտին, որը արվեստի աշխատողները կամ մարզիկները ստանում են Պայմանավորվող պետությունում իրականացվող գործունեությունից, եթե այդ Պետության այցելությունը ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորվում է Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի, կամ տեղական իշխանության մարմինների հասարակական հիմնադրամներից: Այդ դեպքում եկամուտը հարկվում է միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է համարվում արվեստի աշխատողը կամ մարզիկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։