Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ
Հոդված 8. Օդային տրանսպորտ
Հոդված 8. Օդային տրանսպորտ
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը, ստացված միջազգային փոխադրումներում օդանավի շահագործումից, հարկվում է միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև այն շահույթի նկատմամբ, որն առաջանում է պուլում, համատեղ գործունեությունում կամ միջազգային շահագործման գործակալությունում մասնակցելուց, բայց միայն այն մասի նկատմամբ, որը վերագրվում է համատեղ գործունեությունում նրա մասնակցությանը: