Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Փոխհամաձայնեցված արարողակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Փոխհամաձայնեցված արարողակարգը

1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ազգային օրենքով նախատեսված պաշտպանական միջոցներից անկախ, քննարկման համար իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է ինքը, կամ, եթե դեպքը վերաբերում է 24-րդ հոդվածի («Անխտրականություն») 1-ին կետին, այն Պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է նա: Դիմումը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում` Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկմանը հանգեցնող գործողությունների մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե իրավասու մարմինը դիմումը համարի հիմնավորված, կամ եթե ինքը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ որոշման, կձգտի հարցը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ` նպատակ ունենալով բացառել Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը: Ցանկացած ձեռք բերված պայմանավորվածություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող պետությունների ազգային օրենքում առկա որևէ ժամանակային սահմանափակումներից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխհամաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարությունները կամ կասկածները, որոնք կարող են առաջանալ Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում, համատեղ խորհրդակցել` կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի ըմբռնման նպատակով համաձայնության հասնելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։